Ավիացիոն փորձագետները վերծանել են ՌԴ ՊՆ «ՏՈՒ 154» կործանված օդանավի ձայնագրությունները։ Այս մասին Life –ին պատմել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով, ձայներիզը, որը ձայնագրում էր անձնակազմի բանակցությունները ու նրանց խոսակցություները, վնասված չի եղել։
-Խոսակցությունը ընդհատվում է այն պահին, երբ օդաչուներից մեկը բացականչում է
-«Փականները, գրողը տանի»: Իսկ հետո լսվում է, թե ինչպես է նա բղավում «Հրամանատար ընկնում ենք»,- պատմել է աղբյուրը։
Հետաքննությունը շարունակվում է, և առայժմ բոլոր հնչող վարկածները ենթադրություններ են։
«Փականնե՛րը, գրողը տանի, հրամանատա՛ր, ընկնում ենք». Վերծանվել են «Տու 154»-ի «սև արկղի» ձայնագրությունը
Հետաքննությունը շարունակվում է, և առայժմ բոլոր հնչող վարկածները ենթադրություններ են։