Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը սկսելու վաճառել հեռախոսներին լատինաամերիկացիներին: Իսպանախոս գնորդների համար նախատեսված խանութների ցանցը բացվելու է շուտով:

Փոփ թագուհու խանութը կոչվելու է Viva Movil, որտեղ վաճառվելու են հեռախոսներ և Verizon  կազմակերպության բջջային կապի ծառայություններ, որը ԱՄՆ ում ամենախոշոր բջջային օպերատորներից մեկն է: Խանութների ցանցը դառնալու է Verizon ծառայությունների և ապրանքների պաշտոնական ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:

Երգչուհու առաջին խանութը բացվելու է հունիսի 15-ին, զուգահեռ բացվելու է Viva Movil-ի կայքը: Խանութում տիրելու է իսպանական միջավայր, իսկ անձնակազմը խոսալու են միայն իսպաներենով:

43 ամյա ծագումով պուերտոռիկանցի երգչուհին արդեն հասցրել է հպարտանալ Twitteer-ի իր էջում` մասնավորապես նշելով «Հպարտությամբ ձեզ եմ ներկայացնում Viva Movil խանութների նոր ձևափաչը` ստեղծված իմ կողմից, ձեզ համար»: