Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է սիրելի ֆուտբոլիստների, ամենազգացմունքային գոլի մասին:
«Ես սկսել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղերը նայել, երբ Էրիկ Կանտոնան դեռ թիմում էր և ինձ դուր էր գալիս նայել նրա խաղը: Հետևում էի նաև Անդրեյ Կանչելսկիս խաղին, քանի որ ռուս էր, ինձ հետաքրքիր էր թվում նրա խաղը: Բայց մեծաապես երկրպագել եմ Ալեքս Ֆերգյուսոնին: Սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ընթացում երկրպագել եմ Զինեդին Զիդանին: Եվ հարց նրանում չէր, թե ինչեր է նա անում խաղադաշտում, այլ այն, որ նա կարողանում էր իր հետևից տանել ամբողջ թիմը»,- ասել է Մխիթարյանը:
Խոսելով իր հեղինակած ամենազգացմունքային գոլի մասին հայ կիսապաշտպանը մասնավորապես փաստել է. «Ամենաշատը տոնել եմ երիտասարդական հավաքականի կազմում 2009 թվականի Թուրքիայի դարպասն ուղարկած գոլս: Բայց հիմա չեմ կարող ասել, թե որն է լավագույն գոլս, դրանք շատ են, լիահույս եմ, որ դեռ կլինեն»: