ԱՄՆ ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի փոխանցմամբ` Երկիր մոլորակին է մոտենում 2 գիսաստղ։ Հաղորդագրության համաձայն՝ դրանք վտանգ չեն ներկայացնում մոլորակի համար:
Գիսաստղերից առաջինը` C/2016 U1 NEOWISE-ը, հայտնաբերվել է 2016թ. հոկտեմբերի 21-ին: 2-րդ օբյեկտը`2016 WF9-ը, որի տրամագիծը հասնում է 1 կմ-ի, գրանցվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ին:
2 երկնային մարմիններն էլ հայտնագործվել են ինֆրակարմիր դիապազոնում երկինքն ուսումնասիրող NEOWISE (NEO Wide-Field Infrared Survey Explorer) առաքելության շրջանակում: