Երկրագնդի էքստրեմալ վայրերը, որտեղ մարդիկ հարկադրված են գոյատևել։ Հին ժամանակներից մարդիկ նախընտրել են բնակվել գետերի ու լճերի մերձակայքում։
Սակայն առանձին ժողովուրդների համար առաջնահերթությունը տրվել է ոչ այնքան ջրի, արժեքավոր ռեսուրսների առկայությանը, որքան սեփական անվտանգությանը։
Նման պարագայում նրանք իրենց բնակատեղին կառուցել են բարդ ու դժվարամատչելի պայմաններում, որտեղ թշնամիների համար դժվար կլինի հասնել նրանց։ Խոսքը ջունգլիների, մեկուսի կղզիների, մոլորակի ամենաշոգ և սառը վայրերի մասին է։
1. Ճավա կղզի, Ինդոնեզիա 1
Այստեղ գտնվում է Մերապիի հրաբուխը, որը Ինդոնեզիայի 128 հրաբուխներից ամենաակտիվն է։ Ոչ մեծ ժայթքումները տեղի են ունենում տարեկան մոտ 2 անգամ, իսկ խոշոր ժայթքումները՝ յուրաքանչյուր 7 տարին մեկ։ Նմանատիպ վերջին ժայթքումը գրանցվել էր 2010 թվականին և խլել 353 մարդու կյանք։ Հրաբխի ստորոտում ապրում են մոտ 500.000 ինդոնեզացիներ։
2. Լա-Ռինկոնադա, Պերու
Անդերում գտնվող այս քաղաքը ծովի մակարդակից բարձր է մոտ 5100 մետր։ Սա մոլորակի ամենաբարձր լեռնային բնակավայրն է։ Մարդիկ այս էքստրեմալ տեղանքում բնակվել են ոսկու հանքերի պատճառով։ 2009 թվականի դրությամբ՝ քաղաքում ապրում էր մոտ 30.000 մարդ։
3. Մոտուո, Չինաստան
Արտաքին աշխարհի հետ կապվում է 200 մետր երկարությամբ կախովի կամրջով։ Մնացյալ բոլոր ճանապարհները ոչնչացվել են սողանքների կամ լեռնային ձնահյուսերի կողմից։ Բուդդայականներն այն համարում են սուրբ հող։ Մոտուոյում ապրում է 10.000 մարդ։
4. Չերապունջի, Հնդկաստան
Մոլորակի ամենաանձրևոտ և խոնավ վայրերից մեկն է։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 12.000 միլիմետր։ Առատ տեղումների պատճառով տեղանքն ունի ցածր բերքատվություն։ Քաղաքի բնակչությունը 10.000-ից փոքր-ինչ ավելի է։
5. Սան Պեդրո դե Ատակամա, Չիլի
Ատակամա անապատը Երկրի ամենաչոր անապատներից է։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 10 միլիմետր։ Բուսականությունն ու կենդանական աշխարհը բավական քիչ են։ Չնայած խիստ պայմաններին՝ անապատի մեջտեղում գտնվում է Սան Պեդրո դե Ատակամա քաղաքը, որի բնակչությունը մոտ 5000 մարդ է։
6. Վերխոյանսկ, Ռուսաստան
Աշխարհի ամենացուրտ քաղաքն է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է -18.6 աստիճան։ 2014 թվականի տվյալներով՝ Վերխոյանսկում ապրում էր 1173 մարդ։
7. Իլլոկկորտոորմիուտ, Գրենլանդիա
Համարվում է մոլորակի ամենահյուսիսային քաղաքը։ Այստեղ կարելի է հասնել նախ օդանավով, ապա ուղղաթիռով, կամ էլ՝ նավով ճամփորդելով։ Առաջին բնակիչներն այստեղ եկել են 1925 թվականին։ Ներկա դրությամբ՝ քաղաքի բնակչությունը մոտ 500 մարդ է։
8. Տրիստան դա Կունյա, Մեծ Բրիտանիա
Պիտկեռնի ու Զատկի կղզիների նման, այս տեղանքը Երկրի ամենահեռավոր բնակավայրերից է։ Կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում։ 2008 թվականի դրությամբ կղզու բնակչությունը 264 մարդ էր։
9. Պիտկեռնի կղզիներ, Մեծ Բրիտանիա 1
կղզիները, որոնց ընդհանուր տարածքը 47 քառակուսի կիլոմետր է, գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավում։ 2014 թվականի դրությամբ՝ այստեղ ապրում է 56 մարդ։ Առաջին բնակիչները եղել են «Բաունթի» խռովարար նավի անձնակազմի անդամները։
10. Դալոլ, Եթովպիա
Այս տեղանքը համարվում է ամենաբարձր տարեկան միջին ջերմաստիճան ունեցող և մոլորակի ամենահեռավոր վայրերից մեկը։ Տարածաշրջանում բացակայում են ճանապարհները, այստեղ հնարավոր է հասնել միայն քարավանային ուղիներով։ Տարածաշրջանի բնակիչների ստույգ թիվը հայտնի չէ։