Ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կեսգիշերին կմրցի «Հալլ Սիթիի» հետ:
Ըստ բրիտանական պարբերականների «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում կլինի Հենրիխ Մխիթարյանն, ով բաց թողեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրսփակչի «Ռեդինգի» հետ մրցավեճը:
Անգլիական ԶԼՄ-ների համաձայն՝ Ժոզե Մոուրինյոն այսօր խաղադաշտ դուրս կբերի իր թիմի օպտիմալ կազմը. Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Դարմիան, Ֆելաինի, Էրերա Պոգբա, Մխիթարյան, Իբրահիմովիչ, Մարսիալ: Այս թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 26-ին:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 24:00-ին: