Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանների վրա։ Այս մասին հաղորդում է T24 թուրքական կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ներկայում նմանատիպ պատ է կառոուցվում թուրք-սիրիական սահմանի վրա, որը ունի 3 մետր բարձրություն ւ պատված է փշալարերրով։
Կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ նախատերսվում է հայ-թուրքական սահմանը պարսպապատել Արդահանի, Կարսի և Իգդիրի կողմից։
Աղբյուրի խոսքով՝ Թուրքիան իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։