Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը այսօր հաստատել է Հայաստանին 30 մլն դոլար հատկացման ծրագիրը ոռոգման համակարգի արդիականացման շրջանակներում: Այս մասին նշված է համաշխարհային բանկի պաշտոնական կայքում:

Այս ծրագրի նպատակն է ապահովել արդյունավետ, էժան, կայուն ջրամատակարարում նվազեցված էներգիայի օգտագործմամբ ջրամատակարարման չորս համակարգերի միջոցով: Բացի դա ծրագիրը տրամադրելու է հստակ տեղեկատվություն և կարևոր տվյալներ որոշում ընդունող անձանց և շահագրգռված կողմերին: