«Մատաղիսի գործով» արդարացվածներն ընդդեմ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի այսօրվա դատական նիստը հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով:

Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանը նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը մինչ դատական նիստը դատարանին ներկայացրել էր գրավոր դիմում՝ խնդրելով դատական նիստը հետաձգել, քանի որ պետք է մասնակցել մեկ այլ դատական նիստի՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ժամը 14.00-ին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը պահանջում է դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ հայցվորների բռնագանձել 600 հազար դրամ գումար, վիրավորանք հասցնելու համար հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության համար՝ «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը:

 
«ՓԱՍՏԻՆՖՈ»