«Ադրբեջանը կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ի համար: Այս համագործակցությունը վերաբերվում է Աֆղանստանի համար տրանզիտային հանարվորությունների, 2014 թվականին այս երկրից միջազգային զորքերի դուրս բերումից հետո անվտանգության ապահովման ավանդի հարցերը»,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբոր Իկլոդին:
Նա ընդգծել է, որ կան այնպիսի դժվարություններ, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, պայքարը ահաբեկչության դեմ, զանգվածայաին ոչնչացման զենքերի տարածումը և այլն: «Ոչ մի պետություն առանձին չի կարող պայքարել այսպիսի հարցերի դեմ: Այդ պատճառով շահագրգիռ կոռմերը պետք է համագործակցեն ՆԱՏՕ-ի հետ»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը: