Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել, որի ընթացքում պարզել են, որ համակարգչի առաջ օրական 257 րոպե անցկացնելը դեռահասների զարգացման վրա դրական է ազդում: Սակայն այդ ժամանակը լրանալուց հետո համակարգիչն սկսում է երեխաների չամրացած ուղեղի վրա բացասաբար ազդել: Այս մասին հայտնում է Informing-ը:
Հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայից 120 դեռահաս: Նրանք ձեւաթղթեր են լրացրել՝ պատասխանելով իրեց գաջեթների առաջ քանի ժամ են անցկացնում հարցին:
Հարցման արդյունքներով պարզվել է, որ նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոչ թե համակարգչին կամ հեռուստացույցին, այլ սմարթֆոններին: Փորձագետները նաեւ որոշել են, թե որքան ժամանակ է կարելի էկրանի առաջ անցկացնել առողջությունը չվնասելու համար:
Գիտնականների խոսքով՝ դեռահասներին կարելի համակարգչային խաղեր խաղալ օրական մինչեւ 100 րոպե: Սմարթֆոնից կարելի է օգտվել 117 րոպե, իսկ հեռուստացույց դիտել մինչեւ 221 րոպե:
Հոգեբան Էնդրյու Պրաբիլզկին հայտարարել է, որ դեռահասը համացանցում կարող է օգտակար տեղեկություններ գտնել, իսկ գովազդներից ինչ-որ նոր բան իմանալ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ չարժե դա չարաշահել:
«257 րոպեն բավարար է հմտությունները զարգացնելու եւ սոցիալական կապեր հաստատելու համար: Բայց հենց այդ ժամանակը լրանում է անհատական համակարգիչն սկսում է բացասաբար ազդել դեռահասների ուղեղի վրա չափից ավելի ծանրաբեռնվածության պատճառով»,- ընդգծել են գիտնականները: