Հունվարի 18-ին եւ լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հարավային, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «Սեւ նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: