Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ստեփանակերտի հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշեց, որ զինվորի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա, վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Զորի Սաղյանն այլ մանրամասներ չհաղորդեց:
19-ամյա Գուրգեն Սարգսյանը Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղից է:
Վիրավոր զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. հոսպիտալի պետ
19-ամյա Գուրգեն Սարգսյանը Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղից է: