Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:
ՀՀ-ում Իրանի դեսպանատան ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը: