«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի և Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է։ Անցած շաբաթա վերջին Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել։

Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ Ծառուկյանի և Օսկանյանի ծրագրերն ու հետագա գործողությունները անհամատեղելի են։ Բանակցությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ մեզ չհաջողվեց պարզել»։