Չինաստանում շարունակվում է գրանցվել H7N9 գրիպի հիվանդության նոր դեպքեր: Արդեն այսօր արձանագրվել է շուրջ այդ հիվանդությամբ վարակված շուրջ 100 մարդ, որից 27-ը մահացել են: Այս մասին գրում է Риа Новости գործակալությունը:
Ընդ որում չինացի գիտնականները պարզել են, որ այս հիվանդության վարակը, որը հայտնի է նաև թռչնի գրիպ անունով, կարող է փոխանցվել մարդուս մարդ:
Հոնկոնգ և Շանթաու համալսարանների գիտնականները փորձարկման շրջանակներում հայտնաբերել են, որ վիրուսը փոխանցվել է կզաքիսների շրջանում: Նախկինում համարվում էր, որ վիրուսի տարածման առաջին շղթան թռչուներն են, իսկ կաթնասունների շրջանում վիրուսի տարածում չէր արձանագրվել: «Բարենպաստ պայմաններում հնարավոր է H7N9 վարակը փոխանցվի մարդուց մարդ»,- այս եզրահանգմանն են եկել գիտնականները փորձարկումից հետո:
Վարակի տարածման պատճառով Չինաստանի որոշ կենտրոնական և արևելայան նահանգներում թռչնի գրիպով վարակվել է շուրջ 131 մարդ, որոնցից 36-ը մահացել են: Այս մասին նշում է Չինաստանի առողջապահության նախարարությունը: