Netindex-ը ներկայացրել է աշխարհի ամենաարագ համացանց ունեցող պետությունների ցուցակը, որտեղ Հայաստանը գրավում է 79-րդ տեղը 7,23 մեգաբայթ հզորությամբ` առաջ ացնելով Ադրբեջանից:

Համաձայն վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է Հոնկ Կոնգը 46,54 մեգաբայթ/վայրկյան հզորությամբ: Այնուհետև Լիտվիան է 37,82 մեգաբայթ/վայրկյան հզորությամբ, երրորդը` Թայվանը 36,78 մեգաբայթ/վայրկյան հզորությամբ, չորրորդը` Անդորրան 35,41 մեգաբայթ/վայրկյան, հինգերերորդը` Լյուքսեմբուրգ 34,01 մեգաբայթ/վայրկյան,վեցերորդը` Հոլանդիան 32,47 մեգաբայթ/վայրկյան, յոթերորդը` Հարավային Կորեան 32,12 մեգաբայթ/վայրկյան, ութերորդը` Շվեդիա 31,24 մեգաբայթ/վայրկյան, իներորդը` Սինգապուր 30,84 մեգաբայթ/վայրկյան: Լավագույն տասնյակը եզրափակում է Ճապոնիան 30,70 մեգաբայթ/վայրկյան հզորությամբ:

Ռուսաստանը աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 26-րդ տեղը 19.15 մեգաբայթ հզորությամբ: Մեր հարևան պետություններից Վրաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը 12,18 մեգաբայթ/վայրկյանով, Ադրբեջանը 119-րդ տեղն է 4.06 մեգաբայթ/վայրկյան, Իրանը 163-րդ տեղն է 2,17 մեգաբայթ/վայրկյան, Թուրքիան 68-րդ տեղն է 8.17 մեգաբայթ/վայրկյան  հզորությամբ: