Հայտնի ռուս թենիսիստ Մարիա Շառապովան իր նոր ընկերոջը բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովին 22-րդ տարեդարձի կապակցությամբ նվիրել է Porsche 911,որի արժեքը կազմում է 105 հազար դոլար: Ավտոմեքենան Շարապովան հաղթել էր Շտուտգարտում տեղի ունեցած Գրան-պրիի ժամանակ:

Մարիա Շարապովան նշել է, որ Դիմիտրովի հետ իրեն երիտասարդ է զգում: Նշենք, որ բուլղարացի թենիսիստը չորս տարի փոքր է Մարիաից: «Իմ կյանքում շատ փոփոխություններ են կատարվում և այդ ամենը ինձ շատ է դուր գալիս: Իհարկե ես կցանկանի, որ իմ կյանքի ուղեկիցը նույնպես այդ ամենը սիրեր: Ես կարող եմ հենց վաղը նստել ինքնաթիռ և մեկնել մեկ այլ պետություն միայն այն պատճառով, որ այդպես եմ զգում: Շատ կարևոր է իմ երիտասարդ հարգեր իմ որոշումները»,- նշել է Շարապովան:

Առաջին անգամ Շարապովան և Դիմիտրովը առաջին անգամ հանդիպել են 2012 թվականին Միլանում: Սակայն իր հարաբերությունների մասին Մարիան խոստովանել է միայն մայիսի սկզբին: Այս մասին գրում է USA Today-ը: