Խոյը ՝ակումբում։
Այս նշանի ներկայացուցիչներին Դուք, ամենայն հավանականությամբ, կգտնեք մեծ և աղմկոտ մի երեկույթի շրջանակներում՝ ցանկասիրության նոր օբյեկտի հետ սիրահետելիս։ Իսկ ակումբն իրենք, հավանաբար, միասին կլքեն։
Ցուլը՝ շքեղ ռեստորանում
Այս իրական համադամասերները ժամանակը անցկացնում են քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում։ Նախ՝ իրենք շատ են աշխատում և սիրում են լավ հանգստանալ, իսկ երկրորդը՝ շքեղությունն իրենց երկրորդ անուն է։
Երկվորյակներ՝ գերժամանակակից շրջայց
Եթե Ձեզ հաջողվի հետևել Երկվորյակներին , ապա հավանական է, որ բռնացնեք իրենց ժամանակակից ռեստորաններից կամ բարերից մեկում, որտեղ իրենք եկել են ընդամենը կես ժամով՝ վաղեմի ընկերոջ հետ հանդիպելու։ Իսկ հետո՝ նոր վայր, նոր միջավայր։
Խեցգետին՝ տանը, թաք վերմակի տակ, համեղ կակաոյով բաժակը ձեռքին
Կենդանակերպի նշանների այս ներկայացուցիչները սիրում են հանգստանալ հենց այսպես։ Եվ իրենց հետ անիմաստ է վիճել, քանի որ հենց սա է հանգիստ է իր ամբողջ իմաստով։ Եվ իսկապես ՝ ինչը կարող է ավելի լավ հանգիստ լինել, քան ամբողջ օրը սիրելիի հետ թաք վերմակի տակ անցկացնելը։
Առյուծ՝ աղմկոտ երեկույթի կենտրոնում
Մի կասկածեք՝ երեկույթն իսկապես աղմկոտ կլինի, իսկ աղմուկի հիմնական մասը կապահովի Առյուծի շուրջ հավաքված ամբողը։ Հանդիսատեսը Առյուծի տարերքն է, իսկ ցանկացած հանդիսատես երջանիկ կլինի, եթե ուշադրության կենտրոնում լինի Առյուծը։
Կույս՝ after-party
Եթե Կույսը զվարճանում է, ապա մինչև լույս։ Հետևաբար, իրեն հանդիպելու ամենամեծ հավանականությունն after-party-ն է, որտեղ նարգիլեի քաղցր մշուշի ներքո հավաքվում են ամենադիմացկուն և զվարճասեր մարդիկ։
Կշեռք՝ ռոմանտիկ ընթրիկ
Կշեռքն այն նշանն է, որը փորձում է հավասարակշռել և լցնել իր էությունը անձնական կյանքով։ Այդ պատճառով, հավանաբար, իր ամբողջ ազատ ժամանակը նա անցկացնում է սիրելիի, կամ հարմար թեկնածուի հետ ընթրելիս։
Կարիճ՝ V.I.P սրահ
Եվ այստեղ հարցը միայն կարգավիճակը չէ, այլ նաև հարմարավետությունը։ Նախ՝ ոչ ոք անծանոթ մարդկանցից չի խանգարի Կարիճին վայելել մտերիմների շրջապատը ։ Իսկ երկրորդը՝ կարելի է հանգիստ դիտարկել շուրջդ կատարվածը՝ առանց մտավախությունների, որ ինչ-որ մեկը կարող է խանգարել հանգիստը։
Աղեղնավոր՝ ընկերների հետ մի գողտրիկ վայրում
Չնայած Աղեղնավորին շրջապատող խնջույքի մթնոլորտին, այս նշանի ներկայացուցիչները նախընտրում են ժամանակն անցկացնել մտերիմների հետ։ Եվ իրենք իրավացի են, չէ՞ որ ընկերների հետ կարելի է իսկապես հանգստանալ և չտանջվել՝ փորձելով ցուցադրել լավագույն կողմերը։
Այծեղջյուր՝ թեժ պարահրապարակ
Երբ գալիս է գիշերը և վառվում են լուսամփոփները, Այծեղջյուրները մի կողմ են դնում իրենց մութ էությունը և զվարճանում ամենաուրախ և թեժ պարահրապարակներում։ Լավագույն երաժշտությունը, շամպայնը և հետաքրքիր շրջապատը։ Նաև՝ պար , պար և կրկին պար՝ սա է լավագույն հանգիստը Այծեղջյուրների համար։
Ջրհոս՝ ռելաքս լաունջ-բարում
Աղմուկից և առօրյա կյանքի հեռու՝ դեպի լռություն, որտեղ իրական հանգիստն է։ Այնտեղ, որտեղ կարելի է վայելել հաճելի զրույցները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Որպեսզի ոչ ոք և ոչինչ չխանգարի։
Ձկներ՝ բնության գրկում
Ձկները նախընտրում են վայելել հանգիստը բնության գրկում։Դա կարող է լինել ինչպես ամենահասարակ խնջույքը գետի ափին, այնպես էլ բացօդյա ռեստորան։ Ամենակարևորը մտերիմների և հարազատ մարդկանց հետ անցկացրած ժամանակն է ՝ քաղաքի ազմուկից հեոու։