Բաքվի օդանավակայանում ադրբեջանական ոստիկանները թույլ չեն տվել երկիր մուտք գործել վրացական «Իմեդի» հեռուստաընկերության տնօրեն, Gо Group Media-ի գլխավոր խմաբգիր և տնօրեն Մարգարիտա Ախվլեդիանիին` մեղադրելով նրան Լեռնային Ղարաբաղ «անօրինական» այցելության մեջ:
Ադրբեջանական Vesti.az լրատվական գործակալությունը կապ է հաստատել Մարգարիտա Ախվլեդանիի հետ պարզաբանումներ ստանալու համար:
«Իրականում երեկ ես Ավեզ Գասանովի «Հումանիտար հետազոտությունների ընկերակցությունների» ղեկավարի հրամանով ես թռա Բաքու փախստականների և հարկադիր վերաբնակվածների համար թրենինգներ անցկացնելու համար:Սակայն ինձ չհաջողվեց անցնել անձնագրային ստուգումները,ինձ պարզապես չթողեցին: Գրեթե ամբողջ օր ես անցկացրեցի օդանավակայանում, միաժամանակ ինձ ոչ մի բացատրություն չէին տալիս: Միայն հետագայում ես իմացա, որ ինձ թույլ չեն տվել մտնել Ադրբեջան միայն այն պատճառով, որ այցելել եմ Լեռնային Ղարաբաղ: Ղարաբաղ այցելության ոչ մի կնիք անձնագրումս չկա: Ես լրագրող եմ և իմ լրագրողական գործունեությամբ կարող եմ մեկնել ուր ցանկանամ»,- նշել է Ախվլեդիանին: Նա նաև ավելացրել է.« Հետաքրքիր է, որ ինձ հետ ժամանած Բրիտանիայի բնակչի նկատամամբ, որը նույնպես եղել եր Լեռնային Ղարաբաղում ոչ մի արգելք չհարուցեցին: Ինչպես նաև պետք է նշել, որ Ադրբեջանի օրենսդրության մեջ կետ չկա, որով պատիժ է սահմանված Լեռնային Ղարաբաղ այցի համար: Իմ գործով այժմ զբաղվում են Վրաստանի և Ադրբեջանի դեսպանատները, ինչպես նաև ես բացատրություններ եմ պահանջում Ադրբեջանի ԱԳ նախարարությունից»: