Millward Brown շուկայի ուսումնասիրության միջազգային գործակալությունը ներակայացրել է աշխարհի լավագույն 100 բրենդները, որտեղ ավտոմեքենա արտադրող կազմակերպություններից առաջինը ներկայացված է Toyota-ն:

Այս տարի ամենաթանկարժեք ավտոարտադրող կազմակերպությունը ճանաչվել է Toyota կազմակերպությունը,որի գինը կազմել է 24 մլրդ 497 մլն դոլար: Սա առաջին անգամ չէ, որ ճապոնական կազմակերպությունը զբաղեցնում է առաջին տեղը: Նա առաջատար է եղել վեց տարի ժամկետում և միայն 2010-2012 թվականների ընթացքում է իր դիրքերը զիջել: Թոփ 100 բրենդների վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 23-րդ տեղը:

Toyota կազմակերպությունից հետո հաջորդը BMWն է, որը ցուցակում զբաղեցրել է 24-դ տեղը 24.015 մլն դոլարով: Գերմանական կազմակերպությունը այս տարի չի կարողացել առաջին տեղը զբաղեցնել Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի պահանջի անկման պատճառով:

Ընդ որում եվրոպայում վաճառքի ցուցանիշով անկում են ապրել բոլոր կազմակերպությունները բացի Mercedes- Benz-ից, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 43-րդ, իսկ ավտոարտադրող կազմակերպություններից երրորդ տեղը 17.952 մլն դոլարով:

Բացի վերոնշյալ ավտոարտադրող կազմակերպություններից 2013 թվականի թոփ 100 բրենդների մեջ մտել են նաև Honda(71-8d texy 12,401 մլն դոլարով), Nissan(86-րդ տեղը 10.186 մլն դոլարով) և Volkswagen-ը(100-ը 8790 մլն դոլարով):

Բացի այս ընդհանուր բրենդների վարկանիշային աղյուսակը Millward Brown Optimer-ը ներկայացրել է նաև ավտոարտադրող կազմակերպությունների թոփ տասնյակը: Բացի վերոնշյալ կազմակերպություններից ցուցակի մեջ ընդգրկվել են նաև Ford, Audi, Hyundai և Lexus կազմակերպությունները: Նրանց ցուցանիշի վրա ազդել է Վաշինգտոնում վաճառքի աճը: