«Փաստ» օրաթերթը գրում է. 1995 թվականից մինչ օրս Ազգային ժողովի պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ վերնախավը հասկացրել է, որ այլևս բավական է, նա էլ ԱԺ չի մտնի: Հանրապետականի գրասենյակում Ավետիսյանին բացատրել են, որ նա չի լինելու համամասնական ցուցակի անցողիկ տեղում, նաև թող հույսեր չունենա ռեյտինգայինով Ազգային ժողով մտնելու: «Գործադիրում ինչ–որ գործ կտանք, գոհ կլինես»,– ասել են կուսակիցները: Բայց դա էլ այն դեպքում, եթե Սուքիասը Գյումրիում հարազատ կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: