Երեւանում այսօր` փետրվարի 6-ին, միջին տարիքի տղամարդ է ինքնասպանություն գործել:
Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության` ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ տղամարդն ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Տղամարդու ինքնությունը պարզվում է:
Լուսանկարները` Shamshyan.com-ի: