Այս տարի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերում հնարավոր են որոշակի նորություններ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ շտեմարանային առաջադրանքները կարող են թեստերում ներառվել որոշ փոփոխություններով` պահպանելով, սակայն, առաջադրանքի տեսակն ու կառուցվածքը: Խոսքն այն մասին է, որ շտեմարանի նույն բովանդակությամբ տարբեր առաջադրանքների առանձին հատվածների համադրումով կարող է ձեւավորվել նոր առաջադրանք` ըստ հետեւյալ օրինակում ցույց տրված սկզբունքի:
Շտեմարանային առաջադրանքներ.
Առաջադրանք 1. Ո՞ր շարքի բոլոր բառերում եւ բառաձեւերում է գրվում օ.
1) աման-րյա, հ-գուտ, սալոր-ղի, հ-դս ցնդել
2) մեղմ-րոր, ամեն-րյա, այդ-րինակ, գիշերուզ-ր
3) ցայս-ր, վաղ-րդայն, տն-րհնեք, ան-րեն
4) բար-րություն, հ-գուդ, նախ-րե, հանապազ-րյա
Առաջադրանք 2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) -թյակ, տն-րեն, օրըստ-րե, օր-ր
2) աման-րյա, քնքշ-րոր, բաց-թյա, թիկն-թոց
3) բար-րություն, ջր-րհնեք, հ-գուտ, հ-դս ցնդել
4) հանապազ-րդ, բն-րրան, նախ-րե, ամեն-րյա
Առաջադրանք 3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) վաղ-րոք, ան-տարելի, օր-րոց, մեղմ-րոր
2) թիկն-թոց, տափ-ղակ, վեհ-րեն, գիշեր-թիկ
3) գիշերուզ-ր, բն-րրան, միջ-րե, ան-գուտ
4) աման-րյա, դեղնազ-ծ, բաց-թյա, ան-թևան
Առաջադրանք 4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) մի-րինակ, ան-րեն, միջ-րե, ն-րեկ
2) մեր-րյա, տն-րինել, լրջ-րեն, կես-ր
3) նախ-րյակ, ջրվ-ր, բար-րություն, օրեց-ր
4) տն-րհնեք, ցայս-ր, արճճազ-ծ, բաց-թյա
Նոր առաջադրանք. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) աման-րյա, հ-գուտ, սալոր-ղի, հ-դս ցնդել
2) -թյակ, տն-րեն, օրըստ-րե, օր-ր
3) թիկն-թոց, տափ-ղակ, վեհ-րեն, գիշեր-թիկ
4) տն-րհնեք, ցայս-ր, արճճազ-ծ, բաց-թյա
Նման փոփոխություններ հնարավոր են ոչ միայն ընտրովի պատասխանով առաջադրանքներում, այլեւ մյուս կառուցվածքային տեսակներում՝ ե՛ւ կարճ պատասխանով առաջադրանքներում, ե՛ւ պնդումների փնջում: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից պարզաբանում են, որ փոփոխությունը նպատակն է դիմորդներին զերծ պահել առաջադրանքները անգիր անելուց: