ԲՀԿականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Ոոբերտ Քոչարյանի միջև` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ: Ծառուկյանը հասկացրել է, որ ինքն առանձին խաղացող է, կարող է դուրս գալ նույնիսկ Պուտինի վրա: Այդ խոսակցությունից հետո տեղի ունեցած միտինգում Ծառուկյանն ասել է, որ ինքը որևէ պարտավորվածություն չունի որևէ մեկի առջև` նկատի ունենալով նաև Ոոբերտ Քոչարյանին:
Ծառուկյանն ու Քոչարյանը լուրջ խոսակցությո՞ւն են ունեցել
