«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արթուր Սարգսյանը խցից դուրս գալ չի կարողանում:
«Նա մահճակալից չի կարողանում բարձրանալ եւ չի կարողանում քայլել այս պահի դրությամբ: Ինձ են ուղեկցում նրա պալատ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:
Պաշտպանը ամեն օր այցելում է Արթուր Սարգսյանին: Արդեն 5 օր հացադուլի մեջ գտնվողի առողջական վիճակը Տիգրան Եգորյանը չափազանց ռիսկային է գնահատում՝ հաշվի առնելով նրա առողջական խնդիրները:
«Մենք չափազանց անհանգստության մեջ ենք եւ շատ լուրջ մտահոգություններ ունենք նրան պրոֆեսիոնալ եւ պատշաճ աջակցություն եւ օգնություն ցուցաբերելու առումով, պետության դրական պարտավորությունների կատարման առումով: Մեր գնահատամբ՝ դրանք լիարժեք չեն կատարվում»,- ավելացրեց Տիգրան Եգորյանը:
Իսկ հաց բերողի դիրքորոշումը, ըստ պաշտպանի, այն է, որ որքան առողջությունը ների, հացադուլը շարունակի:
Նախաքննական մարմինը փետրվարի 9-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ փոխելու Արթուր Սարգսյանի խափանման միջոցը: Պատճառաբանությունը եղել է այն, որ փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմին, մինչդեռ այդ մասին քննիչին տեղյակ են պահել: