Այսօր տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի, Վարդան Օսկանյանի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում քաղաքական գործիչները ներկայացրին իրենց ապագա անելիքները, ինչից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:
Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ Սեյրան Օհանյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, նրա աշխատասենյակում միջադեպ է եղել ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ: Ճշտող հարցին՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանը ծեծել է Պավլիկ Մանուկյանին և թքել նրա բաժակի մեջ, Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքելու..., ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատև աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել և մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են եղել»: