«Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«SOS !! Սարյան փողոցում տարոնական ասֆալտապատողները խեղդում են ծառերը՝ հերմետիկ ասֆալտապատելով դրանց արմատները։ Պետք է վաղը ևեթ քլունգներով գնալ և ազատել ծառերը.. ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք լուսաբանել իրողությունը։ Սա քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատանքի ցուցանիշներից է»։