Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը համարվում է աշխարհի ամենաէլեգանտ ու նրբաճաշակ կանանցից մեկը, ում ոճին և հագուկապին հետևում են ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև ուրիշ տարբեր երկրներում։
Քեյթը սիրում է կրել գեղեցիկ երեկոյան զգեստներ և փոքրիկ նրբագեղ պայուսակներ՝ կլատչեր։ Սակայն ուշագրավ է, որ այդ կլատչերը նա միշտ պահում է երկու ձեռքում ամուր բռնած՝ անգամ ամենակարևոր և հեղինակավոր միջոցառումների ժամանակ, գրում է բրիտանական Mirror-ը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե դքսուհին պարզապես գողությունից է վախենում։ Չէ՞ որ նրա փոքրիկ պայուսակում կարող են մեծ գումարներ և այլ թանկարժեք իրեր լինել։ Բայց իրականում պատճառը շատ ավելի հետաքրքիր է։
Պարզվում է՝ արքայազն Ուիլյամի կինը այդպիսով խուսափում է անտեղի ձեռքսեղմումներից։ Երկու ձեռքերն էլ միաժամանակ կլատչով «զբաղեցնելով»՝ նա ակամա հրաժարվում է իրեն ոչ հաճելի մարդկանց ձեռքով բարևելուց և բավարարվում է թեթև գլխով անելով։