Ուկրաինան չի ճանաչում ԼՂ հանրաքվեն՝ ասվում է Ուկրաինայի ԱԳՆ մամլո քարտուղար Մարիանա Բեցայի մեկանաբանությունում, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում։
«Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը խախտող հանրաքվեն իրավական հիմք չունի»,-ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարությունում նշում է, որ ԼՂ հակամարտության հարցով Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։