Արցախի Հանրապետության ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասված է. «Այսօր գիիշերը ադրբեջանական զինուժը դիմելով հերթական սադրիչ գործողությունների, շտապել է իր սովորության համաձայն կրկին մեղադրել հայկական կողմին:
Այնինչ հարևան երկրի շարքային քաղաքացիները և, մասնավորապես, այն ադրբեջանցիները, որոնց զավակները՝ իրենց անգլուխ հրամանատարության կողմից տրված հրամանի արդյունքում հայտնվել են անիմաստ զոհի կարգավիճակում և այս պահին նրանց դիակները ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում, պարտավոր են վերջապես հասկանալ, որ դա հետևանք է ոչ այլ ինչի, քան ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության...»։