2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի՝ Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը: Վերջինիս տոմսերն այսօրվանից արդեն վաճառքում են: Տոմսերի արժեքն անփոփոխ է` հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ, արևելյան տրիբունա` 5000 դրամ, արևմտյան տրիբունա` 8000 դրամ: