­­­Զինեդին Զիդանը այս մրցաշրջանից հետո կփոխարինի Միգել Պարդեսան` ստանձնելով Մադրիդի «Ռեալի» սպորտային տնօրենի պաշտոնը:

Ավելի վաղ լեգենդար ֆրանսիացին եղել է մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականն ու ակումբի գլխավոր թիմի սպորտային տնօրենը: «Արքայական» ակումբում բոլորը վստահ են, որ Զիդանը հիանալի կկատարի իր բոլոր գործառույթները' չմոռանալով, որ հենց նա է ժամանակին խորհուրդ տվել ձեռք բերել «Ռեալի» ներկայիս պաշտպան Ռաֆաել Վարանին: