1. Աղջիկները սիրում են բաց հագուստ կրել, քանի որ կարծում են, որ այն իրենց ավելի սեքսուալ է դարձնում, կանայք գիտեն, որ սեքսուալ են՝ ինչպես էլ հագնվեն:
Կանայք հասկանում են, որ ավելի գայթակղիչ տեսքը սեքսուալ լինելու միակ միջոցը չէ: Նրանց հարկավոր չէ ամեն ինչ ցուցադրել՝ իրենց ցանկալի զգալու համար: Նրանք այնքան ինքնավստահ են, որ իրենց համար միեւնույն է, թե ինչ հագուստ են կրում. նրանք գիտեն, որ սեքսուալ են այն պատճառով, որ... հենց այդպիսին են:
2. Աղջիկները ակնկալում են, որ տղամարդիկ միշտ կարող են իմանալ, թե իրենք ինչ են մտածում եւ զգում, կանայք չեն ամաչում այդ մասին ասելուց:
Տիկնայք... տղամարդիկ չեն կարողանում մտքեր կարդալ: Հաճախ մենք շատ ենք ուզում, որ դա այդպես չլինի, այդ դեպքում մեզ ավելի հեշտ կլիներ: Բայց աղջիկները, որպես կանոն, անկեղծորեն հավատում են, որ տղամարդիկ միշտ եւ ամենուր պետք է իրենց հասկանան, եւ այնքան լավ, որ միշտ կարողանան իմանալ, թե նրանք ինչ են մտածում, ինչպես են իրենց զգում եւ ինչ են ակնարկում:
Ցավոք, տղամարդկանց մեծ մասը ակնարկներն ու կիսաակնարկները հասկանալու գործում վարպետացած չէ: Այս ամենն էլ աղջիկների մոտ դժգոհություն է առաջացնում , մինչդեռ կանայք որպես փաստ ընդունում են այն, որ ոչ մեկ կատարյալ չէ եւ պարզապես ասում են այն, ինչ մատծում են:
3. Աղջիկները միշտ սպասում են, որ դուք իրենց փոխարեն կվճարեք, կանայք ֆինանսապես անկախ են:
Աղջիկները սիրում են, որ իրենց հոգ տանեն եւ առանձնապես չեն սիրում բացել իրենց դրամապանակաները: Իսկ ահա կանայք, ովքեր բավականաչափ ինքնավստահ են, որպեսզի մեծ մասամբ թույլ տան տղամարդկանց վճարել իրենց փոխարեն, ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար վճարում են հաշիվը, եւ անգամ՝ երկուսի փոխարեն:
Կանայք սիրում են տղամարդկանց հիշեցնել, որ իրենք միասին են, քանի որ տղամարդը հարգում է իրեն եւ լավ է վերաբերվում, այլ ոչ թե տղամարդու դրամապանակի հաստության համար:
4. Աղջիիկները դեմ չեն խմել իրենց կորցնելու աստիճան, կանայք, սակայն, գիտեն խմել եւ գիտեն իրենց չափը:
Երբեւէ տեսե՞լ եք կանանց, ովքեր հազիվ են կանգնում բարձրակրունկների վրա ու ստիպում, որ տղամարդիկ վճարեն կոկտեյլի համար: Կանայք այդպես չեն վարվում: Միայն աղջիկներն են պատրաստ հարբել, այն էլ՝ անվճար, այդպես ավելի հարմար է ոչ խելամիտ որոշումներ կայացնել:
Չեմ ուզում ասել, որ կանայք ընդհանրապես չեն խմում: Բոլորովին ոչ: Բայց նրանք գիտեն իրենց չափը, եւ երբեք չեն կորցնում ինքնավերահսկողությունը:
5. Աղջիկների ձեռքերը քոր են գալիս Ֆեյսբուքում հարաբերություններին վերաբերող գրառումը թարմացնելու համար, կանայք երբեմն անգամ մոռանում են, որ այնտեղ գրանցված են:
Պարզապես կանայք ավելի շատ տարված են իրական կյանքով՝ ինչ-որ ստատուսների թարմացմամբ մտահոգվելու համար: Նրանք դրանով կզբաղվեն, երբ ազատ ժամանակ կունենան, բայց հաստատ չեն վազի համակարգչի մոտ հենց որ նոր տղամարդ հայտնվի նրանց կյանքում: