Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում Արցախի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվ ական ծառայությունից:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ: