Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա “Dorians”-ի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Ռոք-խմբի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին: