Ավստրալիայում հայտնվել են «կանացի» լուսացույցներ։ Այս մասին հայտնում է Herald Sun-ը։
Պարբերականը պարզաբանում է, որ տղամարդկանց ուրվապատկերները վերածվել են կանացի ուրապատկերների։ Նման փորձ որոշել են անցկացնել Վիկտորիա նահանգի իշխանությունները՝ սեռային հավասարության ապահովման արշավի շրջանակում։ Առաջարկը եղել է «Ապագայի թիրախային խումբ» հասարակական կազմակերպությանը։
Փորձը կտևի մեկ տարի, անցկացման վայր է դարձել Մելբուռնը, այնտեղ տեղադրել են ընդամենը 10 նման լուսացույցներ։
Նորարարությունը բուռն քննարկումներ է առաջ բերել։ Ինչպես ցույց է տալիս հարցումը՝ մասնակիցների 94 տոկոսը հայտնել է, որ կիսաշրջազգեստներով ուրվապատկերն իրենց մոտ դրական էմոցիաներ չի առաջացնում, իսկ լուսացույցների մոնտաժի վրա ծախսված գումարները կարելի էր ավելի ռացիոնալ օգտագործել։ Հարցման ենթարկված կանանց մեծ մասը կարծում է, որ սեռերի անհավասարության դեմ պետք է պայքարել ավելի լուրջ միջոցներով։
Նշենք, որ Ավստրալիան «կանացի» լուսացույցներով միակ երկիրը չէ։ Այդպիսի լուսացույցներ կան նաև Գերմանիայում։