Մոսկվայի կենտրոնում ռուսական ոստիկանությունը ձերբակալել է 34 մարդու իրավական կարգը խախտելու մեղադրանքով: Այս մասին ռուսական Итар Тасс գործակալությանը հայտնել են ոստիկանական աղբյուրները:
«8 քաղաքացի ձերբակալվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հետ կապված չարտոնագրված ակցիա կազմակերպելու փորձի համար: Մնացած քաղաքացիները փորձել են կանխարգելել նման ակցիայի անցկացումը և նույնպես ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից»,- այս մասին հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Բոլոր իրավախախտները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք դատական գործի բացահայտման նպատակով:
Մոսկվայի ՊետԴումայի մոտ և քաղաքապետարանի մոտ շարունակում են հսկել ոստիկանության աշխատակիցները: