«ԵԽԽՎ` Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնախմբի գործունեությունն արդեն ավարտվել է և նրա փոխարեն պետք է ստեղծել նոր ուղղություն այդ հարցի հետ կապված»,- այդ մասին նշել է Բաքվում գործնական այցով գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհափողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոն: Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:

Նախագահը նշել է, որ անձամբ ինքը փորձում է նախաձեռնել կատարելապես այլ քայլեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Նիստերի, ինչպես նաև այլ ժողովների ժամանակ ես ջանում եմ հանդիպել թե Ադրբեջանի, թե Հայաստանի պատվիրակության ղեկավարների հետ ԵԽԽՎ-ում և նրանց հետ անցկացնել լուրջ քննարկումներ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Բացի դա ես մշտական կապի մեջ եմ ԵԽԽՎ ֆրանսիացի համանախագահի հետ և նրանից ստանում եմ տեղեկություններ դեպքերի զարգացման մասին: Մեզ թվում է, որ 2013 թվականը կարող է լինել շրջադարձային, քանի որ այս տարի Հայաստանի և Ադրբեջանի համար ստեղծվել է հնարավորություն, որպեսզի նրանք ձեռնարկեն հստակ քայլեր այս հարցի լուծման ուղղությամբ: Հայաստանը և Ադրբեջանը կնախագահեն Եվրոպայի միության նախարարների խորհուրդը: Նախարարների խորհրդի ստեղծման հիմնական նպատակը եղել է կոնֆլիկտների կանխարգելումը, ինչպես նաև առկա կոնֆլիկտների շուտափույթ լուծումը:

 Ցանկանում եմ նշել, որ այս տեսանկյունից Հայաստանը և Ադրբեջանը այս տարի հանրավորություն են ստացել: Նրանք պետք է օգտագործեն այդ հնարավորությունը, գնահատել այդ պատմական պահը և հստակ քայլեր ձեռնարկեն հակամարտության լուծման համար:

2013 թվականին նշանակալից է նաև այն առումով, որ 50 տարի առաջ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հակամարտությունը լուծելու նպատակով ստորագրվել է Ելիսեյան պայամանագիրը: Ադրբեջանը և Հայաստանը Ելիսեյան պայամանագրի 50 ամյակին նվիրված կարող են ստորագրել խաղաղ համաձայնագիր: ԵԽԽՎ ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերի հաշտեցման և այս հարցում համաձայնության գալու համար»: