Ախուրյան համայնքում, այսօր՝ մարտի 22-ին, «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը Ախուրյան համայնքում հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչու Քոչարյանն իրեն ազատեց վարչապետի պաշտոնից:
«Ամեն տեղ ինձ նույն հարցն են տալիս, արդեն հոգնել եմ պատասխանելուց, բայց չպատասխանել էլ չեմ կարող: Ասում են, որ վարչապետ եղած ժամանակ Ռոբերտ Քոչարյանին պետք է ճակատից խփեիր: Եթե ուզում ես պետություն կառուցել, պետությունում դատ-դատաստան է լինում: Իմ ախպերը պետություն էր սարքում, պետական բանակ էր սարքում: Լավ, ես գնում էի իրանց էի խփում, հետո իրենք էլ գալիս մերոնց էին խփում, հետո իմ երեխան գնում նրա երեխուն էր խփում ու էդպես շարունակ: Վերջին մարդն էլ գնում էր «Զվարթնոց» օդանավակայանում լույսեը հանգնում, դուրս էր գալիս: Եթե սա է ձեզ ուզած պետություն, եթե Վազգենի սպանության մեջ մեղադրում եք ինձ, որ չեմ գնացել Քոչարյանին խփել, դա սխալ միտք է»:
Արամ Սարգսյանը նշեց, որ եղած վարչապետների մեջ ինքը միակն է, ում ազատել են աշխատանքից. «Ես դիմում չեմ գրել: Ինձ նույնիսկ խնդրել են, ասել են՝ դիմում գրի, ի՞նչ ես ուզում, քո ցեմենտի գործարանը քեզ ենք տալիս, գնա աշխատի, հանգիստ նստի, վայելի: Ես ասել եմ՝ այդպես չի լինի, ես մնալու եմ, ես էս հարցը պիտի պարզեմ: Մարդը տեսավ, որ այդ գործում առաջընթաց կա, դրեց հանեց: Ես վարչապետ եմ նշանակվել հոկտեմբերի 27-ից հետո, երբ ոչ մեկ ոչ մեկին չէր հավատում:
Հանրապետականներն ասում էին դաշնակներն են խփել Վազգենին ու Դեմիրճյանին՝ իմանալով, որ երկրապահները կգնան կխփեն Սերժին ու Ռոբերտին, ու իրենք կգան իշխանության: Կար նման վարկած: Դաշնակցական Հրանտ Մարգարյանն էլ ասում էր՝ «էդ տանկերը, որ մտել են, հեսա բենզինի շշերը կլցնենք, ու կշպրտենք տանկերի վր»: Հանրապետականի մի մաս կար, ասում էր՝ Լեւոնն է արել, որ գա իշխանության: Իսկ դուք հիմա ասում եք, մտնեիր խփեիր: Բա դատարան չլինե՞ր: Ես փորձել եմ այնպես անել, որ պետությունը խախանդվի, հանգստանա, որ դատական պրոցես լինի, ես ինձ համար հասկանամ, թե ինչից է: Ցանկացած մարդ, ում հարազատը զոհվում է, նա ուզում է ճշմարտությունն իմանալ: Դրա համար ես ձեւավորեցի ազգային համաձայնության կառավարություն»: