Հնդկաստանի հարավում գտնվող Մադհիյա Փրադեշ նահանգում տղամարդիկ, ովքեր ցանկանում են ամուսնանալ, պետք է լուսանկարվեն իրենց զուգարանի կողքին: Միայն այդպես նրանք կարող են մասնակցել կառավարության կողմից կազմակերպված զանգվածային հարսանեկան արարողությանը և ստանալ ֆինանսական օժանդակություն:
Որոշ տվյալների համաձայն այժմ ինդուսներն ավելի շատ պայմանագիր ունեն բջջային հեռախոսակապի օպերատորների, քան զուգարան արտադրող կազմակերպությունների հետ: Այսպես բնակչության 75%-ը խոսում է բջջային հեռախոսով, սակայն միայն 50%-ի տանը կա զուգարան: Այս մասին հաղորդում է Inopressa-ն` հղում կատարելով Der Standart-ին:
2012 թվականին ԶԼՄներում մեծ աղմուկ էր բարձրացրել Հնդկաստանի բանկչուհի Պրիյանկա Բհարթին, որն այն ժամանակ 19 տարեկան էր: Նրան ամուսնացրել էին արդեն մանուկ հասակում, սակայն վերջինս փախել էր ամուսնու տնից հարսանեկան արարողություններից մի քանի օր հետո, քանի որ տանը զուգարան չի եղել: Դրանից հետո նա պայքարւմ է, որ կանայք քաղաքներում և գյուղերում պահանջեն, որ ամուսնու տանը լինի զուգարան:
Ընդ որում հարցը միայն չի գնում միայն անհատական զուգարանների մասին, Հնդկաստանում տղամարդկանց համար նախատեսված հանրային զուգարանները 13 անգամ ավելի շատ են, քան կանանց համար նախատեսվածները: