Ամերիկացի սենատոր Ռեյդ Փոլը զգուշացրել է նախագահ Բարաք Օբամային, որ վերջինս կարող է կորցնել «ազգ ղեկավարելու բարոյական իրավունքը»: Հայտարարությունը հետևել էր Ներքին եկամուտների ծառայության կողմից պահպանողական հանրային կազմակերպությունների ստուգումների հետ կապված սկանդալին:Այս մասին նշում է RT-ն: 

Հանրապետական Ռեյդ Փոլը նշել է, որ  պահպանողական կրոնական և ազգային արժեքներ ունեցող մարդիկ ոչ մի դեպքում արժանի չեն այսպիսի վերաբերմունքի:

«Ոչ մեկ կասկածի տակ չի դնում նրա(Օբամայի) իշխանության օրինականությունը: Սակայն եթե ոչ մեկ չհեռացվի դրա համար, մտածում եմ, որ նա դժվարությամբ կկարողանա կառավարել երկիրը հաջորդ չորս տարվա ընթացքում»,- նշել է քաղաքական գործիչը:

ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունը, որը զբաղվում է հարկերի հավաքմամբ և հսկում է հարկային օրենսդրության կատարմանը, հայտնվել է սկանդալի մեջ այն բանից հետո, որ պարզվել է` ընդդիմադիր կողմնորոշում ունեցող պահպանողական կազմակերպությունները հարկային ծառայությունների կողմից հատուկ ուշադրությամբ ստուգումներ են անցել:

Սուգումներից հետո իրենց պաշտոններից զրկվել են հարկային քաղաքականությունից խուսափող Լուիս Լերները և Ներքին եկամուտների ծառայության ղեկավար Սթիվեն Միլլերը: Իսկ երկրի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ վերջինիս աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: