Խոսքը, իհարկե, Ձկների մասին է: Նրանք զգայուն են եւ խոցելի, ամեն ինչ սրտին մոտ են ընդունում եւ սուր արձագանքում քննադատությանը: Դա ոչ միշտ է հնարավոր նկատել, քանի որ Ձկները հակված են թաքցնել իրենց իրական զգացմունքներն ու դրանք վերապրել միայնակ՝ իրենք իրենց հետ: Այս նշանի տակ ծնվածները հաճախ են հակասական զգացմունքներից տառապում: Նրանք գիտակցում են, որ ոչ բոլորն են ի վիճակի իրենց հասկանալ, թեեւ երբեմն իրենք չեն կռահում, ինչն է պատճառը: Այդ պատճառը, սակայն, շատ լավ գիտեն աստղագետները.
1. Ձկները շատ բան են իրենց մեջ պահում
Նրանք ցանկանում են, որ մարդիկ իրենց հասկանան, բայց ոչ միշտ են պատրաստ խոսքեր գտնել՝ արտահայտելու համար, թե ինչ են իրենք զգում եւ ինչի կարիք ունեն: Նրանք շատ ժամանակ են ծախսում մտորումների վրա, ուստի շատ մարդկանց համար հեշտ չէ նրանց հետ ընդհանուր լեզու գտնել: Ժամանակ տվեք նրանց, շրջապատեք հոգատարությամբ, ուշադրությամբ, եւ նրանք կբացվեն: Խոսեք նրանց հետ արվեստի, երեւակայության եւ ստեղծագործության մասին, եւ նրանք հաճույքով կմիանան զրույցին:
2. Նրանք հաճախ են իրականությունը երեւակայական աշխարհով փոխարինում
Իրականությունը Ձկներին ձանձրալի է թվում: Նրանց համար հարմարավետ չէ մշտական աղմուկը, անընդհատ փոփոխությունները, ուստի նրանք մխիթարություն են գտնում սեփական մտքերի մեջ: Այստեղ նրանք կարող են ոգեշնչվել եւ հոգեպես հանգստանալ: Ընդունեք Ձկների այս առանձնահատկությունը, եւ ձեզ հեշտ կլինի նրանց հետ ընդհանուր լեզու գտնել:
3. Նրանք վստահող են
Պատանեկության տարիներին Ձկները պատրաստ են հեշտությամբ տալ սիրտը նրան, ով, նրանց կարծիքով, արժանի է դրան: Նրանք զգայուն են եւ սիրահարվող: Սակայն նման նվիրվածությունը հաճախ նրանց համար աղետի էվերածվում: Մեկ անգամ կոտրված Ձկան սիրտն այլեւս երբեք նախկինը չի լինի:
4. Ձկներն ուզում են մերձենալ ձեզ հետ, բայց վախենում են, որ իրենց ցավ կպատճառեն
Նրանք բարի են, հոգատար եւ ուշադիր, հենց այդ պատճառով էլ մարդիկ հաճախ չարաշահում են նրանց այդ որակները: Ձկները մտերիմ հարաբերություններ են փնտրում, բայց քանի որ նրանց նախկինում ցավ են պատճառել, վախենում են բացվել: Տվեք նրանց հնարավորություն եւ կտեսնեք, որքան խորն ու հրաշալի կարող են լինել ձեր հարաբերությունները:
5. Նրանց շատ անձնական ժամանակ եւ տարածություն է պետք
Դա չի նշանակում, որ նրանք չեն ցանկանում ձեզ իրենց կյանքում տեսնել: Պարզապես արտաքին աշխարհը շատ է հյուծում եւ քամում նրանց: Ձկների համար առանձնանալն անհրաժեշություն է՝ իրենք իրենց հետ ներդաշնակություն գտնելու համար: Սակայն ուշադրությունն ու աջակցությունը նույնպես կարեւոր են նրանց համար, ուստի նրանց շատ հեռու մի թողեք:
6. Նրանք շատ անկախ են
Նրանք չեն սիրում հույսն ուրիշների վրա դնել եւ նախընտրում են նպատակին հասնելու համար սեփական ռեսուրսներն օգտագործել: Նրանց վախեցնում են չափազանց բարձր պահանջներն ու ակնկալիքները, նրանք վախենում են իրենց ազատության սահմանափակումից: Ուստի երբեք ճնշում մի գործադրեք նրանց վրա: Եթե դուք համբերատար լինեք եւ նրանց որեւէ պահանջ չներկայացնեք, նրանք կդառնան ամենահուսալի, ամենահավատարիմ ու հոգատար գործընկերները կամ ընկերները: