Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց ֆորմալ առումով նոր կառավարության գործունեության ծրագիրը: Հնչեցին փոխադարձ քննադատություններ ու մեղադրանքներ: Դրանք հիմնականում ուղղված էին վարչապետ Տիգրան Սարգսյանին: «ՌԷվոլյուցիա» հաղորդման ժամանակ Տիգրան Սարգսյանը խոսելով գազի գնի բարձրացման մասին և թե ինչու՞ Հայաստանը չի բանակցում իրանական կողմի հետ, ասաց.
-Գոյություն ունի ՀՀ-ի շահ: Մենք շահագրգռված ենք, որ մեր տնտեսական հարաբերություններն ընդլայնվեն Իրանի հետ և սա այդքան էլ հեշտ խնդիր չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան բազմաթիվ միջազգային պարտավորություններ, որ մենք էլ պետք է կատարենք, բայց մենք շատ հրապարակային խոսում ենք դրա մասին և մեզ հաջողվեց կառուցել այդ գազամուղը և այն այսօր աշխատում է: Եթե մենք կարողանանք ավելի էժան գազ ներմուծել Իրանից, ապա բնականաբար մենք դչան գնալու ենք, բայց այսօրվա դրությամբ իրանական գազն ավելի թանկ է և այստեղ մենք որևիցե բան չունենք թաքցենլու
-Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ գազի գնի նոր սակագնի պայմանագիրը կնքվել է ապրիլի 1-ին, ինչու՞ է թաքցվել այդ ամենը հասարակությունից և արդյո՞ք այն պայմանավորված էր ընտրություններով:
-Երեք տարի է՝ մենք բանակցային գործընթացի մեջ ենք։ Դա ոչ թե այս տարվա ապրիլին է առաջացել, այլ առաջացել է 3 տարի առաջ, երբ մենք սկսեցինք բանակցությունները ռուսական կողմի հետ և բանակցությունների իմաստը կայանում է հետևյալում՝ եկե՛ք գանք համաձայնության, թե գազի գնի բանաձևը մեր հարաբերություններում ինչպիսին պետք է լինի, որպեսզի այն մեզ համար լինի կանխատեսելի երկար ժամանակի համար, և երկրորդ՝ եկե՛ք այնպես անենք, որ Հայաստանում հնարավորինս շատ գազի գինը լինի ցածր։ Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, թո՛ւյլ տվեք դրանց մասին հրապարակային հանդես չգալ:
-Վազգեն Մանուկյանն ասել էր, որ Տիգրան Սարգսյանի ոտքերն ու ձեռքերը պապված են, հիմա վերընտրվելուց հետո ի՞նչ կասեք այս մասին:
-Իմ ձեռքերն ու ոտքերն ազատ են։ Խնդիրն այլ բանի մեջ է՝ արդյոք հնարավոր է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հենց վաղը կբարելավեն մեր սովորական քաղաքացու կյանքը: Շատերին թվում է, թե երբ մենք վճռայկան գործողություններ անենք, ապա դա միանգամից մեր կյանքը կփոխի:
-Պատրաստվու՞մ եք 2018թ նախագահական ընտրություններին Ձեր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում:
-Իհարկե ոչ:
-Բազմիցս նշում են, որ Ձեր ձայնը տաք տեղից է գալիս, Ձեր երեխաները Իսպանիայի քաղաքացիներ են և Դուք շատ ապահովված եք այդ առումով, ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացին վստահի Ձեր խոսքին:
-Որպեսզի ՀՀ քաղաքցին վստահի իմ խոսքին իմ երեխաները պետք է լինեն սոված և աղքատ, այդ դեպքում ինձ կվստահե՞ն: Իմ երեխաներս և իմ կինը ՀՀ քաղաքացին, մենք ապրում ենք համեստ և պարկեշտ կյանքով, մենք մեզ ոչ ոքից վեր չենք դասում:
-Կխոստովանե՞ք Ձեր մեղքերը:
-Իմ մեղքերը շատ են:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում