Այսօր ապրիլի 1–ն է` ծիծաղի և հումորի համաշխարհային օրը: Հայաստանի կառավարությունը 5 տարի առաջ` 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի օր:
Տոնը սկսեց տարածվել դեռևս XVIII դարում: Անգլիացիները, շոտլանդացիները եւ ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկյան գաղութներում: Ծիծաղի օրն ընդունված էր կատակով ծաղրել միմյանց, ինչպես նաեւ միմյանց անիմաստ հանձնարարություններ տալ, օրինակ. գտնել եւ բերել քաղցր քացախ: Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար:
Երգիծանքի և հումորի ապրիլմեկյան տոնի ծագումը կապում են նաև այն փաստի հետ, որ ապրիլի 1-ին շատ երկրներում նշում էին գարնանային գիշերահավասարը և Սուրբ Զատիկը: Գարնան գալուստն ուղեկցվում էր կատակներով ու հումորային արարքներով:
Կա նաև կարծիք, ըստ որի` ապրիլի 1-ը շատ երկրներում նշվել է որպես գարնանային արևադարձի օր: Իսկ այդ գեղեցիկ իրադարձությունը միշտ ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախ խաղերով: