Ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան և շանսոնյե կատարող Շառլ Ազնավուրը Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պաշտպանում է Հայաստանում իր ժողովրդի կատարած ընտրությունը
«Ես երբեք չեմ խոսում քաղաքականության մասին: Չնայած ունեմ շատ քաղաքական գործիչ ընկերներ, այնուամենայնիվ ես նրանց հետ չեմ խոսում քաղաքականության մասին, մենք շատ թեմաներ ունենք քաղաքականության մասին չխոսելու համար: Ով էլ ընտրվի իմ ժողովրդի կողմից, ես ընդունում եմ այդ ընտրությունը: Չեմ ցանկանում խոսել քաղաքական հարցերի մասին, սակայն եթե այդ մարդն ընտրվել է իմ ժողովրդի կողմից, ուրեմն նա իմ նախագահն է»,-Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան և շանսոնյե կատարող Շառլ Ազնավուրը: