Խոյ
Եթե Ձեզ երբևէ հաջողվել է հանդիպել Խոյ տղամարդու, ապա կարող եք նախապես վազել դեղատուն՝ հակադեպրեսանտներ գնելու։ Այս տղամարդն իր համառությամբ և եսասիրությամբ, որը զուգորդվում է մանկական անմիջականությամբ, կարող է մեկ ակնթարթում Ձեզ այն աշխարհ ուղարկել։ Նույնիսկ եթե նա սխալ է, միևնույն է ՝ վիճելու է իր սկզբունքներից ելնելով։ Նա միշտ ունի իր անձնական կարծիքը ցանկացած հարցում, նույնիսկ եթե լավ չի տիրապետում դրան։ Ագրեսիայի և տրամադրության կտրուկ բռնկումներն այս նշանի առանձնահատկություններն են։ Սակայն հանդարտվում է նա նույնքան արագ, որքան բռնկվում։
Ցուլ
Ցուլը կարծում է, որ կարող է անել այն ամենն, ինչ ցանկանում է։ Իսկ եթե դա այդպես է, ինչո՞ւ չանել։ Նա միշտ իրենից գոհ է, նույնիսկ երբ պարծենալու ոչինչ չունի։ Իր անսահման համառությունն ու կամակորությունը Ցուլը ուժեղ տղամարդու բնավորության գիծ է համարում, ժլատությունը՝ ողջամիտ տնտեսում, իսկ վատատեսությունը՝ իրատեսական աշխարհընկալում։
Երկվորյակներ
Կենդանակերպի նշաններից ոչ ոքի չի հաջողվում ամեն բան այդպես գլխիվայր շուռ տալ, ինչպես դա անում է Երկվորյակը։ Եթե Դուք կարող եք դիմակայել Երկվորյակներին և փոփոխությունների հանդեպ նրանց ապշեցուցիչ հակումները (հաշվի առնելով, որ Դուք Երկվորյակ չեք), ապա Դուք մեդալի եք արժանի։ Ապագան նրանց հետ ավելի քան հուսալի չէ, թեպետ ներկան բավականին զվարճալի է։ Երկվորյակներից հավատարմություն սպասելն անիմաստ է․ բավական է շրջվել, և իրենք արդեն սիրահետում են Ձեր ընկերուհուն։
Խեցգետին
Ձանձրալի Խեցգետինն ամեն աղջկա մեջ իր մայրիկի շարունակությունն է փնտրում և, եթե գտնում է իր իդեալին, ապա անպայման կամուսնանա։ Խեցգետինը պաշտում է ընտանեկան օջախն ու հարմարավետությունը։ Ժամանակից շուտ իր կնոջն այն աշխարհ կուղարկի՝ անվերջ պահանջներով այն մասին, թե ինչպես է հարկավոր ճիշտ լվանալ սպասքը, կերակրել սիրելի կատվին և ձվածեղ պատրաստել։ Խեցգետնի հետ ամուսնությունը երիտասարդ և անհոգ տարիների վատնում է համարվում։
Առյուծ
Սեփական անձի վրա կենտրոնացած Առյուծը չի նկատում ոչինչ, բացի իրենից։ Նա ամբարտավան է և վիրավորանքներն ու խոստումները հիշելու համար իրեն չափազանց մեծահոգի է համարում։ Առյուծը պաշտում է շռայլել գումարը, անհոգ կյանքը և գեղեցիկ աղջիկներին։ Խանդոտ է, բռնկուն և նեղացկոտ։ Տանել չի կարողանում, երբ խանդում են իրեն, քանի որ չի կարող նույնիսկ պատկերացնել, որ կարող է լինել ինչ-որ մեկի սեփականությունը։ Նա միշտ պետք է լինի առաջին տեղում, և եթե Դուք փորձեք հետաձգել ժամադրությունը Ձեր հիվանդ մորաքրոջն այցելելու համար, կարող է խիստ վիրավորվել։
Կույս
Սարսափելի բծախնդիր Կույս -տղամարդը կտանջի Ձեզ իր քննադատություններով և մանրուքներին ուշադրություն դարձնելով։ Այս տղամարդն անընդհատ կտրտնջա, որ կարագը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, իսկ տապակած սնունդը շատ վնասակար է ստամոքսի համար։ Ծույլ է, սակայն իրեն աշխատասեր է համարում, քանի որ երբեմն որևէ մանր գործ է անում։ Զգացմունքների հարցում բավական զուսպ է, սիրո նկատմամբ՝ շատ զգույշ։
Կշեռք
Կշեռքները անպաշտպան են, գաղտնապահ և մանրախնդիր։ Լինում են դյուրագրգիռ և երբեմն կարող են բարկությունը առաջին պատահածի երեսին արտահայտել, եթե գործերը չեն ընթանում այնպես, ինչպես նրանց է հարմար։ Գոյություն չունեցող խնդիրներ են հնարում, իսկ հետո երկար ժամանակ փորձում լուծել դրանք։ Բազմաթիվ ընկերներ ունեն, սակայն իրականում չեն վստահում գրեթե ոչ ոքի։
Կարիճ
Հիշաչար Կարիճն անընդմեջ զայրանում է, եթե ինչ-որ բան չի արվում այնպես, ինչպես նա է ճիշտ համարում։ Մռայլ հայածքը և քննադատությունները կխենթացնեն ցանկացած մեկին, իսկ երբ նա սկսում է խանդել՝ թաքնվեք։ Երբեք գումարը չի հաշվում, սակայն շատ լավ հիշում է, թե քանի անգամ եք մոռացել ուրախանալ նրա մատուցած նվերի համար։
Աղեղնավոր
Նա չի ստում, սակայն միայն այն պատճառով, որ իր էությունը տանել չի կարող սուտը։ Չի ստում նույնիսկ այն ժամանակ, երբ ճշմարտությունն ասելը տեղին չէ։ Եթե ստեք նրան՝ սպասեք անախորժությունների։ Աղեղնավորը կատաղի խանդոտ է, սակայն ուրիշ կանանց սիրահետելու ոչ մի առիթ բաց չի թողնի։ Նույնիսկ իրեն հատուկ հումորի զգացումը չի փոխհատուցի նրա թերությունները։
Այծեղջյուր
Համառ և անկոտրուն Այծեղջյուրին հնարավոր չէ համոզել։ Նույնիսկ եթե նա համաձայնում է Ձեզ հետ, ապա ձեր կարծիքները պարզապես համընկել են, կամ նա պարզապես չի ցանկանում «գլուխ դնել» Ձեզ հետ։ Սակայն վստահ եղեք, որ հոգու խորքում նա ավելի քան համոզված է, որ իրավացի է։ Այծեղջյուրը վստահ է, որ գիտի կյանքը և կարող է ժամեր շարունակ դասախոսություններ կարդալ այն մասին, թե ինչպես է պետք ապրել, հատկապես՝ ինչպես ծախսել գումարը։ Այսնպես որ, շոփինգի Ձեր փոքրիկ ուրախությունները գաղտնի պահեք։
Ջրհոս
Ջրհոսը սիրում է երազել և խորհել որևէ մեծ նախագծի մասին։ Սակայն նրա համբերությունն ու եռանդը երբեմն չեն բավականացնում նույնիսկ սկսել մտաբերածը։ Նա կարող է բազմաթիվ խոստումներ տալ՝ խորապես հավատալով, որ կկատարի իր բոլոր խոստումները, սակայն մի հավատացեք․․․ Լուրջ հարցերում ավելի լավ է հույս չդնեք Ջրհոսի վրա, առավել եւս՝ մի երազեք, որ նա կկրի պատասխանատվությունը իր «առնական ուսերին»։
Ձկներ
Եթե Ձեզ հարկավոր է նորմալ, ինքնավստահ և ինքնաբավ տղամարդ, այլ ոչ թե երազկոտ էակ, ապա Ձկները Ձեզ համար չեն։ Նրանք ապրում են սեփական աշխարհում, սեփական օրենքներով և, որպես կանոն, իրական կյանքին բացարձակ չեն հարմարվում։ Հոգու խորքում մանուկ Ձկները անվճռական են, ծայրահեղ զգայուն: Նրանց մշտապես հոգատարություն է հարկավոր, այլապես կկորչեն սեփական անինքնուրույնության պատճառով։