Մատների ծայրերի և ամբողջ ձեռքի թմրելը տարածված երևույթ է, որը հանդիպում է աշխարհի յուրաքանչյուր 10-րդ մարդու մոտ։ Այն կարող է ժամանակավոր լինել, հյուծվածության հետևանք կամ առողջության հետ կապված լուրջ խնդրի հետևանք։ Adme.ru-ն գրում է, թե ինչ է ցանկանում հաղորդել օրգանիզմը, երբ ձեռքերը ծակծկում են։
1. Հոգնածություն և հյուծվածություն։ Ծանր պայուսակ բարձրացնելով կամ դաստակն անհարմար դիրքում դնելով՝ նյարդի վրա ճնշում ենք գործադրում։ Արդյունքում՝ ձեռքի բոլոր մատներում ծակոցներ ենք զգում։ Տհաճ զգացողությունը հաճախ անցնում է, երբ նորմալ քնում ենք և հանգստանում։ Տնային պայմաններում ձեռքի թմրածությունը կարելի է անցկացնել սովորական մերսման միջոցով։
2. Վիտամինների անբավարար քանակ։ Վիտամինների անբավարար քանակը հաճախ արտահայտվում է ձախ ձեռքի կամ ոտքի ծակոցով կամ թմրածությամբ։ E, B1, B6, B12 վիտամիններն անհրաժեշտ են նյարդերի նորմալ աշխատանքի համար։ Վիտամին B12-ի անբավարար քանակը, օրինակ, կարող է անեմիայի հանգեցնել։ Հարկավոր է վերականգնել հանքանյութերի և վիտամինների հավասարակշռությունը։ Ավելորդ չի լինի նաև մասնագետի հետ խորհրդակցելը, ով կնշանակի ճիշտ դեղաչափը, քանի որ որոշ վիտամինների ավել քանակը ևս կարող է հանգեցնել վերջույթների թմրածության։
3. Ողնաշարի վնասվածք։ Ողնաշարի հատվածում տարբեր խնդրները, որպես կանոն, արտահայտվում են ձախ ձեռքի ճկույթին։ Դեպքերի մեծամասնությունում սա տեղի է ունենում նյարդերի գերճնշվածության և վնասման հետևանքով։ Եթե նստած երկար ժամանակ եք անցկացնում, ողնաշարի սկավառակները ճնշման են ենթարկվում և վնասում նյարդերը։ Հարկավոր է ակտիվ լինել, ինչպես նաև երբեք ինքնաբուժմամբ չզբաղվել։
4. Դաստակային համախտանիշ։ Այս համախտանիշն ամենից հաճախ արտահայտվում է ձեռքի 3 մատների թմրածությամբ՝ բթամատ, ցուցամատ և միջնամատ։ Այս խնդիրը հայտնվում է այն անձանց շրջանում, ովքեր նույնանման գործողություններ են կատարում՝ գրասենյակային աշխատակիցներ, երաժիշտներ և այլք։ Կրկնվող գործողությունների արդյունքում նյարդերը սեղմվում են, և ձեռքերի թմրածություն է առաջանում։ Սովորական մարզանքն ու հոդերն աշխատեցնելը կարող է օգնել լուծել խնդիրը։
5. Արյան շրջանառության խնդիրներ։ Նյարդի ճնշման, վնասման հետևանքով աջ վերին վերջույթի թմրածություն է առաջանում։ Բացի դրանից՝ գոյություն ունեն նաև հիվանդություններ, որոնց առաջին նշանն աջ ձեռքի թմրածությունն է։ Օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում ճնշման անկումը և անոթների սպազմն ազդում են արյան շրջանառության վրա և հանգեցնում ձեռքերի ծակոցների։ Վերջույթների անոթների վիճակը լավացնելու համար պահանջվում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Առավել լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
6. Բյուրգերի հիվանդություն։ Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է ծխողների շրջանում։ Օրգանիզմը մշտապես նիկոտին է ստանում, ինչի արդյունքում խանգարվում է արյան շրջանառությունը, օրգանիզմին չեն բավարարում անհրաժեշտ սննդարար նյութերը։ Այս ամենն արտահայտվում է մատների ծայրերի, ապա ամբողջ ձեռքի թմրածությամբ։ Այս պահին չկա բուժման մեթոդ, որը 100 տոկոսով կերաշխավորի այս հիվանդության բուժումը։ Նախ հարկավոր է ազատվել վնասակար սովորությունից՝ խնդրի զարգացումը կանգնեցնելու համար։ Հետագա բուժումը պետք է կատարվի բժշկի ցուցմամբ։
7. Դիաբետ։ Դիաբետի առաջին նշաններից մեկը ոտնաթաթերի ծակոցն է, որը վեր է բարձրանում և վերածվում ձեռքերի հատվածների հաճախակի ծակոցների։ Սա առավել հաճախ նկատվում է ձախ ձեռքում։ Սա տեղի է ունենում ձեռքի որոշակի հատվածին արյան մատակարարման պակասի հետևանքով, ինչի արդյունքում վնասվում են նյարդային վերջույթները։ Հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին։