«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ԱԺ-ում առանցքային մի քանի հանձնաժողովներ կան: Դրանցից են պետաիրավական և տնտեսական հարցերի հանձնաժողովները։

Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար մեծ պայքար է սկսվել ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի միջև։ Գևորգ Կոստանյանի համար սա դրսևորվելու բացառիկ ասպարեզ է։

Նա որոշել է ամեն գնով ստանձնել ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 1989-1991 թթ. Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրենը և 1991 թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ցանկանում է ստանձնել ԱԺ տնտեսական հարցերի ղեկավարի պաշտոնը։

Նրան հասկացրել են, որ ԱԺ փոխխոսնակի աթոռին նա չի կարող վերադառնալ։ Այդ պաշտոնի պաշտոնական հավակնորդներ են համարվում Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը։