«Լեգենդներն իրականում» նախագծի շրջանակներում Գյումրիում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի համերգային երեկոն: Մինչ Հայկոն, Գյումրիում ելույթ են ունեցել իրական լեգենդներ Տիգրան Մանսուրյանը, Լևոն Մալխասյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արա Գևորգյանը: Նախագծի համերգային բոլոր նախաձեռնությունները բարեգործական բնույթ ունեն: Հայկոն Գյումրու Արվեստների ակադեմիայում կայացած համերգի ողջ հասույթն հատկացրել է Տուն-ինտերնատին, գնել ու նվիրել է դաշնամուր: